Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ. Ծառուկյանը մի քանի «ընդդիմադիրի» փող է տվել, դարձել է ընդդիմութո՞ւն

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ. Ծառուկյանը մի քանի «ընդդիմադիրի» փող է տվել, դարձել է ընդդիմութո՞ւն
16.05.2013 | 22:53

Ես ՀԱԿ-ի մասին բան չէի գրում ու հիմա էլ չեմ ուզում գրածս վերագրել բոլորին, բայց այս ի՞նչ եք անում, հասարակությանը ի՞նչ եք ներշնչում: Երկու օր է` Ծառուկյան եք պահում՝ ԲՀԿ-ին հերթ չտալով, այն ԲՀԿ-ին , որին սկզբից մեղադրում էիք ժողովրդին թալանելու և մարտի 1-ի մեջ, հիմա ԲՀԿ-ի խոսնակից շուտ արձագանքում ու մեկնաբանում եք Ծառուկյանի ասածը: Հրանտ Տեր-Աբրահամյանը լուրջ վերլուծություն է անում, թե Ծառուկյանը բուֆեր է, ընդդիմություն է, ուղղակի նա այդ մասին բարձրաձայն չի ասում ու այնքան դրական բան է արել քաղաքական դաշտի համար, որ անգնահատելի է, չնայած քաղաքական գործիչ չէ: Լևոն Զուրաբյանն ասում է` Ծառուկյանն ընդդիմադիր է իր գործողություններով, ու սենց շարունակ: Ի՞նչ է արել Ծառուկյանը, ի՞նչ բուֆեր, թե՞ մի քանի «ընդդիմադիրի» փող է տվել, դարձել է ընդդիմություն:
Լսեք՝ ամոթ Է, այս ի՞նչ եք անում: Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կանչեց, գրկեց, պաչեց, բավականին մաքուր հայերենով ասաց՝ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն: Դրել համոզում եք, թե բա` Ծառուկյան ջան, դու ընդդիմություն ես, ուղղակի չգիտես դրա մասին: Ո՞ւմ եք խաբում, ինքներդ ձեզ, հասարակ մարդկանց էլ ձեր հետ: Դարձել եք ԲՀԿ-ի «Օրինաց երկիրը», ու եթե «Օրինացը» ՀՀԿ-ի գործընկերն է, ձեզ նույնիսկ որպես գործընկեր չեն ընկալում:

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ